Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Դատարանը Ռուսթավի 2-ը վերադարձրեց նախկին սեփականատիրոջը

Դատարանը Ռուսթավի 2-ը վերադարձրեց նախկին սեփականատիրոջը
04.11.2015 | 21:42

Թբիլիսիի դատարանը երեկ որոշել է «Ռուսթավի 2»-ի 60 տոկոս բաժնեմասը վերադարձնել հեռուստաընկերության նախկին սեփականատեր, գործարար Կիբար Խալվաշիին, իսկ 40 տոկոսը՝ նրան պատկանող «Պանորամա» ընկերությանը։
«Ռուսթավի 2»-ի ներկայիս տնօրինությունն իրավունք ունի բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որը, Վրաստանի Սահմանադրական դատարանի նոյեմբերի 2-ի որոշման համաձայն, չի կարող ուժի մեջ մտնել անմիջապես:
«Ռուսթավի 2» ընկերության նախկին սեփականատեր Կիբար Խալվաշին դիմել էր դատարան՝ պահանջելով վերադարձնել 2006-ին գնված բաժնետոմսերը: Խալվաշին պնդում էր, որ «Ռուսթավի 2»-ի բաժնետոմսերը իրենից ոչ թե ձեռք են բերել շուկայական գնով, այլ առգրավել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրահանգով: Ընկերության ներկա տնօրեն Նիկա Գվարամիան թբիլիսյան դատարանի որոշումը համարում է քաղաքական պատվեր ու խոսքի ազատության ոտնահարում։ Նա հայտարարել է, որ անկախ դատարանի որոշումից՝ Կիբար Խալվաշին չի կարող հետ ստանալ հեռուստաընկերությունը։ «Ակնհայտ է, որ այս վճիռը բացարձակապես իրավաբանական ուժ չունի, և այդ որոշումը ոչինչ չի փոխում ընկերության համար, նույնիսկ գործնական արժեք չունի։ Այս որոշման հիման վրա Կիբար Խալվաշին չի կարող մուտք գործել հեռուստաընկերություն»,- ասել է «Ռուսթավի 2»-ի տնօրենը։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի դատարանի որոշմանն անդրադարձել է Վրաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Սերգի Կապանաձեն։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանությունները ներկա տնօրենի ձեռքից խլեցին հեռուստաընկերությունը։ «Ռուսթավի 2»-ը կբողոքարկի որոշումը, և եթե չլինի քաղաքական միջամտություն, անպայման կշահի դատը»։

Դիտվել է՝ 1305

Մեկնաբանություններ